Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի հարցումներով «2010 երգիչ» է ճանաչվել Ֆիլիպ Կիրկորովը, Interfax-ի կենտրոնական գրասենյակում տված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀԿՈւՀԿ-ի ներկայացուցիչ Օլգա Կամենչուկը:
«Մինչ հիմա Ֆիլիպ Կիրկորովը մեր և ոչ մի վարկանիշային ցուցակում առաջին տեղը երբեք չի գրավել: Ինչպես հայտնի է, առաջին դիրքն այստեղ միշտ եղել է Ալլա Պուգաչովայինը: Սակայն այստեղ վատ PR-ը ի նպաստ էր երգչին»,- նշել է նա:
Բացի այդ, Օ.Կամենչուկը պարզաբանել է, որ երգիչը հավաքել է հարցվածների 8%-ը: Երկրորդ տեղը գրավել է Նիկոլայ Բասկովը` 7%-ով, երրորդ տեղը` Ստաս Միխայլովը` 6%-ով:
«Այս տարի երգիչների ցանկում չկա ոչ մի կին, ինչը նախկինում երբեք չի եղել»,- ավելացրել է նա: