Friday, 19 04 2024
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն

Քանի դեռ չի հասել ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի փուլը

ՌԴ վարչապետ Պուտինի հետ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին տեղեկությունը որոշակի նոր երանգ մտցրեց Հայաստանի ներքին այն զարգացումներում, որոնք վերջին օրերին բավական հետաքրքրական դինամիկա էին ստացել: Այդ երանգով հերթական անգամ շրջանառության մեջ մտավ ներքաղաքական կյանքում քոչարյանական գործոնի թեման: Այն պարբերաբար հայտնվել է հրապարակում. Ռոբերտ Քոչարյանը մեկ ուր որ է վերադառնում է, մեկ կորցնում է վերադարձի բոլոր հույսերը, մեկ հայտնվում է ինչ որ տեղ մեջտեղում: Ընդ որում, խոսակցությունների և քննարկումների այդ բոլոր կոնֆիգուրացիաները Քոչարյանի օգտին են, այն իմաստով, որ նրան պարզապես պետք են իր մասին խոսակցությունները: Ռոբերտ Քոչարյանի համար կարևոր է, որ իր մասին խոսեն: Թե ինչ կխոսեն, այդքան էլ կարևոր չէ: Միայն թե խոսեն, որովհետև նա կարծես թե այլևս չունի ներքաղաքական անցուդարձում տեղ ունենալու այլ լծակ, քան իր մասին խոսակցությունները: Հենց այդ համատեքստում է Պուտինի հետ հանդիպման տեղեկատվությունը: Բայց այդ ամենի էֆֆեկտը իրականում լրիվ հակառակն է: Այսինքն` որքան Քոչարյանը փորձում է ջանքեր գործադրել ցույց տալու համար, թե ինքը մնում է ազդեցիկ կենտրոն, այնքան դրանով վկայում է, որ ինքը կորցնում է ազդեցության ավելի ու ավելի շատ լծակներ: Դրա ամենաթարմ վկայություններից մեկը Քոչարյան-Պուտին հանդիպմանը ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի տված գնահատականն է: Նա ասել էր, որ Քոչարյանն ու Պուտինը որևէ լուրջ հարց չեն քննարկել, և այդ հանդիպումը եղել է «պատշաճությունից ելնելով»: Իհարկե, որևէ մեկի մտքով չի էլ կարող անցնել, որ Գալուստ Սահակյանը կարող է թեկուզ մի քիչ տեղյակ լինել, թե ինչ են խոսել Քոչարյանն ու Պուտինը և արդյոք այդ խոսակցության ընթացքում լուրջ հարց քննարկել են: Միգուցե շատ-շատ լուրջ հարցեր են քննարկել, նույնիսկ աշխարհի ճակատագիրն են տնօրինել: Հարցը տվյալ դեպքում դա չէ, այլ այն, որ Գալուստ Սահակյանը հանդիպումը, ըստ էության, անլուրջ, ձևական է որակել: Մինչդեռ Գալուստ Սահակյանը տվյալ դեպքում Գալուստ Սահակյանը չէ, այլ Սերժ Սարգսյանը: Այո, ոչ ավել և ոչ պակաս, քանի որ Սահակյանը թերևս բավական մեծ փորձ ունի Հայաստանի իշխանական համակարգում մանևրելու հարցում, և նա չէր համարձակվի Քոչարյան-Պուտին հանդիպման մասին այդօրինակ արխայիկ, ինչ-որ տեղ նույնիսկ հեգնական և ծաղրական տոնով խոսել` հետն էլ ուղղակի հայտարարելով, որ Քոչարյանը ներքաղաքական գործընթացների վրա ազդեցություն չունի: Եթե Գալուստ Սահակյանը այդպիսի բան է ասում, ում որդուն օրերս նշանակեցին առողջապահության փոխնախարար, ուրեմն նա հարյուր տասը տոկոս վստահ է, որ իր խոսքը վայելում է իշխանության բուրգի գագաթի` նախագահի նստավայրի աջակցությունը: Հետևաբար, կասկած անգամ չկա, որ Գալուստ Սահակյանի «շուրթերով բարբառում» է Սերժ Սարգսյանը: Ընդ որում, դա ազդակ է թե՛ հանրությանը, թե՛ նաև համակարգին, որպեսզի տարակույսներ չլինեն այն կապակցությամբ, թե Քոչարյանը Պուտինի հետ է հանդիպել այս խառը ժամանակներում, ուրեմն նա ունի վերադարձի լուրջ մտադրություններ ու շանսեր: Այդպիսով, Սերժ Սարգսյանը Քոչարյանին դնում է բավական բարդ վիճակի մեջ, ընդ որում, ոչ թե անձամբ է դա անում, այլ Գալուստ Սահակյանի մակարդակով: Հիմա Քոչարյանը պետք է մտածի, թե ինչպես ապացուցել, որ Պուտինի հետ հանդիպումը շատ լուրջ է եղել: Ընդ որում, դա շատ դժվար է լինելու ոչ միայն այն պատճառով, որ Պուտինը հազիվ թե Քոչարյանին որևէ չափազանցությունների, թեկուզ ներհայաստանյան օգտագործման համար, այլ որովհետև Քոչարյանի հետ հանդիպումից հետո Պուտինը ընդունեց վարչապետ Տիգրան Սարգսյանին` այդպիսով ցույց տալով, որ բացարձակապես չի ուզում որևէ մասնակցություն ունենալ Հայաստանի գործող իշխանության դեմ որևէ ներիշխանական ինտրիգի: Ավելին, թերևս պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին պատասխանում է Պուտինի հետ հանդիպումից Տիգրան Սարգսյանի վերադարձից հետո, այսինքն` ինչ-որ բանում համոզված լինելով: Այլ կերպ ասած, իր մասին խոսել տալու քոչարյանական հերթական փորձը կարծես թե բումերանգի էֆֆեկտ ունեցավ նրա համար և հարվածեց հենց իրեն: Ստացվեց այնպես, որ Քոչարյանին արդեն ոչ միայն ընդդիմությունն ու հասարակությունն են անլուրջ ընդունում, այլ նաև իշխանությունը, Սերժ Սարգսյանը: Թե ինչ կարող է սրան պատասխանել Ռոբերտ Քոչարյանը, թերևս միայն ինքը գիտե: Արդյոք Ռոբերտ Քոչարյանը կհամարձակվի՞ համարժեք պատասխան տալ Սերժ Սարգսյանին, թե նրա ուժը միայն ընդդիմադիր մամուլի վրա է պատում: Բայց այստեղ էլ, Քոչարյանը թերևս ոչինչ է առանց Սերժ Սարգսյանի, որովհետև եթե Սերժ Սարգսյանը դատական համակարգին հրամայի պահել օրենքի տառը, ապա Ռոբերտ Քոչարյանն ընդդիմադիր մամուլի դեմ որևէ շանս չի ունենա: Այսինքն` նույնիսկ ընդդիմադիր մամուլի դեմ հարձակումներում է դրսևորվում Ռոբերտ Քոչարյանի մեծ կախվածությունը Սերժ Սարգսյանի կամքից: Իսկ հիմա Սարգսյանը փաստորեն բացում է կախվածության ևս մի թել: Իսկ Ռոբերտ Քոչարյանը չունի սրան պատասխանելու ոչ մի թել, լծակ: Դաշնակցությունն իր 120-ամյակին ոչ թե Քոչարյանին է հրավիրում, այլ Սերժ Սարգսյանին: Բարգավաճ Հայաստանը հայտարարում է, որ դուրս չի գա Սերժ Սարգսյանի կոալիցիայից: Ում վրա է հենվելու Ռոբերտ Քոչարյանը, որ պատասխանի Սերժ Սարգսյանին: Թե՛ ՀՅԴ-ն, թե՛ ԲՀԿ-ն, որոնք հանրային ընկալման մեջ համարվում են քոչարյանամետ ուժեր, Քոչարյանի պոտենցիալ հարթակներ, հազիվ թե համաձայնեն լինել Քոչարյանի պատասխանի մեխանիզմ` տեսնելով, թե Քոչարյանի հասցեին ինչպիսի գնահատականներ կարող է տալ նույնիսկ Գալուստ Սահակյանը: Բանն այն է, որ քոչարյանական ուժի մասին հանրային ընկալումն արդեն իսկ բեռ է այդ կուսակցությունների վրա` ելնելով Քոչարյանի հասարակական վարկանիշից կամ ավելի շուտ դրա գրեթե իսպառ բացակայությունից: Իսկ հիմա ստացվում է նաև, որ Քոչարյանը նույնիսկ իշխանական վարկանիշ էլ չունի: Հարց է առաջանում, թե նա էլ ՀՅԴ-ի կամ ԲՀԿ-ի ինչին է պետք: Իրենք իրենց հարցերը Սերժ Սարգսյանի հետ հազիվ են լուծում, ուր մնաց Ռոբերտ Քոչարյանի համար էլ հարցեր լուծեն կամ դառնան նրա ձեռքին հարց լուծելու գործիք, երբ տեսնում են, թե ինչպես է Սերժ Սարգսյանը փուլ առ փուլ լուծում Քոչարյանի հարցերը: Այդ դեպքում թե՛ ՀՅԴ-ն, թե՛ ԲՀԿ-ն կարծես թե ունենում են մի խնդիր. որքան հնարավոր է արագ ձերբազատվել քոչարյանական ընկալումից և ինչ-որ փուլում պայմանավորվել Սերժ Սարգսյանի հետ, քանի դեռ նա չի հասել ու անցել այդ փուլն էլ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում