Ինչպես հաղորդում է Regnum գործակալությունը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մեթյու Բրայզայի և Թուրքիայում` դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեի թեկնածությունները վերադարձվել են Սպիտակ տուն:
Ինչպես ասվում է Սենատի պաշտոնական հաղորդագրության մեջ, այս Սենատի գումարման ժամկետի ավարտի հետ կապված` բոլոր չհաստատված թեկնածությունները վերադարձվել են Սպիտակ տուն, որից հետո Օբամայի վարչակազմն այդ թեկնածությունները կարող է ներկայացնել նոր գումարման Սենատ:
Հիշեցնենք, որ երկու թեկնածություններ հավանության չեն արժանացել, քանի որ ըստ որոշ հայամետ կոնգրեսականների` նրանք հստակ դիրքորոշում չեն արտահայտել Ղարաբաղի հիմնահարցի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ: