Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Դառնանք Ճշմարի՜տ Լոյսին. Արամ Ա. Հայրապետի Սուրբ Ծննդեան խօսքը

Լոյսը Աստուծոյ յայտնութեան ամէնէն էական տարրերէն մէկն է։ Տիեզերքը բաղկացնող կենսական գոյութիւններու շարքին Աստուած կը ստեղծէ նաեւ լոյսը (Ծննդ. 1, 3)։ Աստուած ո՛չ միայն ստեղծիչն է, այլ աղբիւրն է լոյսին՝ «Տէրը իմ լոյսս ու փրկութիւնս. ես որմէ՞ պիտի վախնամ»(Սաղմ. 27, 1)։ Աստուծմէ ճառագայթող լոյսը կոչուած է դառնալու մարդու «կեանքին ճրագը», անոր «ճամբուն լոյսը» (Առակ. 4, 23) եւ «արդարներուն ճամբան» (Առակ. 4, 18)։ Լոյսին ներկայութիւնը Աստուծոյ ներկայութիւնն է. լոյսին բացակայութիւնը՝ մեղքին, չարին ու մահուան ներկայութիւնը։ Ահա թէ ինչու մարգարէները Աստուծոյ լոյսին տարածիչ ըլլալու իր աստուածատուր առաքելութեան դաւաճանած Եբրայեցի ժողովուրդին կու գան զգուշացնելու՝ թէ հեռու Աստուծմէ մարդ խաւարի ու մահուան տիրապետութեան ենթակայ է։

Հին Կտակարանը, Աստուծոյ յայտնութեան ծիրէն ներս, աստուածային կենարար լոյսին պարգեւն է տրուած մարդուն ու միաժամանակ լոյսէն հեռացած մարդուն սպասումը ճշմարիտ լոյսին։ Նոր Կտակարանը՝ աստուածային փրկարար լոյսին դարձած մարդուն պայքարն է լոյսը նուաճել փորձող խաւարին դէմ։

Ընդհանրապէս Աւետարաններու ու յատկապէս Յովհաննու Աւետարանի գլխաւոր թեմաներէն մէկն է լոյսը։ Ան կը բացայայտէ Աստուծոյ էութիւնը ու գործը եւ հոմանիշ է սիրոյ, բարութեան, նախախնամութեան, փրկութեան ու յաւիտենական կեանքի։ Հետեւաբար, լոյս եւ խաւար չեն կրնար գոյակցիլ՝ նոյնիսկ առաջինին յաղթանակով։ Լոյսը գոյաւորուած է Աստուծոյ կողմէ. խաւարը գոյութիւն չէ, այլ՝ լոյսին բացակայութիւնը, անոր մերժումը։

Այս ճշմարտութիւնը վերահաստատելու համար աշխարհ եկաւ Աստուծոյ Որդին։ Ան իր կեանքով ու առաքելութեամբ, խաչով ու յարութեամբ խաւարով պատուած մարդկային կեանքը աստուածային լոյսով պայծառակերպեց ու կոչ ուղղեց մարդոց հետեւելու ճշմարիտ Լոյսին՝ որպէս «լոյսի որդիներ» (Յով. 12, 36)։ Երկնային լոյսին երկիր էջքով մարդկային կեանքը նոր ընթացք, նոր իմաստ ու նպատակ ստացաւ։
Արդ, Քրիստոսի հետեւիլ կը նշանակէ Բեթղեհէմէն աշխարհին ծագած երկնային լոյսով թրծել մեր կեանքը, այդ լոյսով լուսաւորել մեր կեանքի ճամբան։

Քրիստոսի հետեւիլ կը նշանակէ լոյսի որդիներ ըլլալ ու միաժամանակ լո՛յսը դառնալ աշխարհին։ Չմոռնանք
Քրիստոսին խօսքը՝ «դո՛ւք էք աշխարհի լոյսը… ձեր լոյսը թող այնպէս շողայ մարդոց առջեւ, որ անոնք ձեր բարի գործերը տեսնեն եւ փառաւորեն ձեր Հայրը, որ երկնքի մէջ է» (Մատթ. 5, 16)։
Լոյսը յաւիտենական ճշմարտութիւն է, որ եկաւ շրջելու մարդակեդրոն ու մարդանպատակ արժէքներու համակարգը։

Լոյսը աստուածային սիրոյ կրակն է, որ եկաւ հեռացնելու մարդու կեանքէն ատելութեան բոցը։

Լոյսը երկնային փրկութիւն է, որ որպէս աստուածային պարգեւ տրուեցաւ անառակացեալ մարդուն։

Լոյսը յաւիտենական կեանք է, որ նուաճեց մարդուն վրայ իր տիրապետութիւնը հաստատած մահը։

Լոյսը Աստուած ի՛նքն է, որ երկինքէն երկիր իջաւ իր ձեռագործը՝ մարդը վերադարձնելու իր աստուածաստեղծ էութեան ու աստուածատուր կոչումին։

Բեթղեհէմը ճշմարիտ լոյսին ծնունդն է. ան յաւիտենական լոյսին յաղթանակն է խաւարին դէմ։

Բեթղեհէմի ճամբով լոյսին մօտենալու պատի՛ւը տրուեցաւ մարդուն, որ հեռացած էր լոյսի աղբիւրէն՝ Աստուծմէ։

Բեթղեհէմի ճամբով լոյսը ըմբոշխնելու պարգե՛ւը տրուեցաւ մարդուն, որ մերժած էր լոյսը ու ընտրած խաւարը։

Բեթղեհէմի ճամբով լոյսը տարածելու առաքելութի՛ւնը տրուեցաւ մարդուն, որ ինքզինք նկատած էր ինքնաբաւ ու ինքնանպատակ։

Խաւար աշխարհին մէջ Բեթղեհէմը դարձաւ մարդը դէպի ճշմարիտ ու յաւիտենական լոյս առաջնորդող միակ ճամբան։ Այս ճամբէն առաջին քալող ժողովուրդը եղաւ հայ ժողովուրդը։ Լոյսի ճամբէն քալեցինք հաւատարմօրէն ու երկնային լոյսը մեր երկրաւոր կեանքին մէջ թարգմանեցինք հոգեմտաւոր ստեղծագործութեամբ ու նոյնիսկ արեա՛ն վկայութեամբ։ Պատմութեան պարտադրած բոլոր տեսակի խաւարներուն դէմ պայքարեցանք Բեթղեհէմի լոյսով։ Բեթղեհէմի լոյսով կերտեցինք մեր ժողովուրդի յարութիւնը ու հունաւորեցինք մեր անմահութեան ճամբան։

Այսօր որքանո՞վ մօտ ենք Բեթղեհէմի լոյսին ու հաւատարիմ անոր հրամայականին։ Այսօր որքանո՞վ ներկայ է Բեթղեհէմէն ճառագայթող լոյսը մեր մտածումներուն, մեր գործերուն ու կեանքին մէջ…։

Հոգեմտաւոր ինքնահայեցողութեան ու ինքնաքննութեան հրաւէր մըն է երկնային լոյսին էջքը երկիր։
Առանց Բեթղեհէմէն ճառագայթող լոյսին խաւա՛ր է մեր կեանքը։ Արդ, մնանք հեռո~ւ աշխարհի պսպղուն բայց խաւարեցնող լոյսերէն ու դառնանք ճշմարի՛տ Լոյսին, յաւիտենակա՛ն Լոյսին՝ Քրիստոսին։ Եկէ՛ք, սիրելի՛ հայորդիներ՝

Քրիստոսի լոյսին փայլուն ճառագայթը դառնանք՝ խաւարային մտածելակերպերու, գործելակերպերու ու կենցաղակերպերու դիմաց։

Քրիստոսի լոյսին հաւատարիմ հետեւորդը դառնանք՝ կեղծ ու խաբուսիկ լոյսերու տակաւ բազմացող երկրպագուներուն դիմաց։

Քրիստոսի լոյսին ճշմարիտ ճանապարհը դառնանք՝ դէպի խաւար ու խաւարայինը առաջնորդող ճամբաներուն դիմաց։

Քրիստոսի լոյսին յանձնառու առաքեալը դառնանք՝ ճշմարիտ լոյսին այնքա~ն ծարաւ աշխարհին դիմաց։

Ահա պատգամը Բեթղեհէմին։

* * *
Բեթղեհէմի յաւերժափայլ լոյսով ողողուած Աստուածայայտնութեան առաւօտուն, Հայրապետական օրհնութեամբ կ՛ողջունենք Հայաստանի Հանրապետութեան նախագահ մեծարգոյ տիար Սերժ Սարգսեանը, մաղթելով իրեն ժողովրդանուէր հարուստ գործունէութիւն։ Եղբայրական ջերմ սիրով կ՛ողջունենք ՆՍՕՏՏ Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսը, հայցելով ամենաբարին Աստուծմէ, որ իրեն շնորհէ եկեղեցաշէն իրագործումներով լեցուն երկար գահակալութիւն։

Հայրական սիրով կ՛ողջունենք Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան հոգեւոր խնամքին ենթակայ թեմերուն առաջնորդ սրբազանները, հոգեւորական դասը, ազգային իշխանութիւնները, մեր ժողովուրդի կեանքին մէջ գործող կառոյցները եւ մեր ժողովուրդին սիրելի զաւակները։ Թող Աստուած միշտ պայծառ պահէ մեր սուրբ եկեղեցին եւ իր երկնային լոյսով շաղախէ կեանքի օրերը մեր ժողովուրդի զաւակներուն՝ ի Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի։

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

6 Յունուար, 2012

Անթիլիաս, Լիբանան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում