Եվրոպական երկրներն իրենց հավանությունն են տվել Իրանից նավթի ներմուծումն արգելելու մասին որոշմանը: Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել են ԵՄ–ի դիվանագետները:
Mignews.com-ը գրում է, որ այս պատժամիջոցը մեծ հարված կհասցնի Իրանին: Այս միջոցառումները երկիրը կկանգնեցնեն ծանր իրավիճակի առջև:
ԵՄ–ի տնտեսական, ԱՄՆ–ի ֆինանսական կոշտ պատժամիջոցները, որոնք Ամանորի նախօրեին հաստատվել էին Բարաք Օբամայի կողմից, ուղղված են այն բանին, որ Իրանը հրաժարվի միջուկային զենքի իր ծրագրից: