Մեծ Բրիտանիան նոր մետաղադրամ է թողարկելու` նվիրված Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերին:
Մետաղադրամը համարժեք է 50 ֆունտի: Նրա մի կողմում պատկերված է ֆուտբոլային խաղի ժամանակ «խաղից դուրս» տեսարան:
BBC-ն գրում է, որ «ֆուտբոլային» այս մետաղադրամը ծրագրավորում են թողարկել օլիմպիական խաղերի բացումից առաջ: Մյուս մետաղադրամների վրա կփորագրվեն սպորտային այլ տեսարաններ: