Thursday, 28 03 2024
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր

ԼՂՀ վարչապետը ներկայացրել է բյուջեն

Այսօր ԼՂՀ ԱԺ-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ ունեցած իր ելույթում ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հայտարարել է, որ ԼՂՀ եկող տարվա բյուջեով ուշադրության կարժանան մի քանի ոլորտներ: «Կառավարությունը ստանձնել էր պատասխանատվություն, որի հիմնական խնդիրներն են համարվում. համախառն ներքին արդյունքի աճ` 9 տոկոսով, պետական եկամուտների հավաքագրման բարձր մակարդակ, բնակարանային շինարարության էական աճ, սոցիալական ապահովության համակարգի ֆինանսավորման աճ, առողջապահության ոլորտին ուղղվող պետական ծախսերի ֆինանասավորման աճ, զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրի ավարտ և այլն»,- հայտարարել է Հարությունյանը: ԼՂՀ վարչապետն ասել է, որ ԼՂՀ ՀՆԱ-ի աճը ապահովելու նպատակով ԼՂՀ կառավարությունը շարունակելու է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման պետական աջակցության ծրագրերը, որոնք կհանգեցնեն նաև զբաղվածության մակարդակի բարձրացման: «Արդյունաբերությունում աճ են ապահովելու շինանյութերի արտադրությունը, գյուղմթերքների վերամշակումը և էներգետիկան: 2010թ. շահագործվել է 2 փոքր` 3մվտ հզորությամբ ՀԷԿ-կեր, իսկ 2011թվականին սպասվում է ևս 4 փոքր ՀԷԿ-երի շահագործում, ընդհանուր առմամբ` 18 մվտ հզորությամբ: 2012 թվականից արդեն ԼՂՀ-ում կարտադրվի ավելի քան 290մլն կվտ/ժ էլեկտրաէներgիա, որն ավելին է, քան ներքին սպառման ծավալները:..Կառավարության կողմից ուսումնասիրության փուլում գտնվող էներգետիկայի մի ուղղություն ևս, որը կոչվում է բիոէներգետիկա: Այն նույնպես համարվում է վերականգնվող էներգետիկա, որից Արցախը ունի հսկայական պաշարներ: Այն թույլ կտա մի քանի տարվա մեջ ամբողջությամբ լուծել ջեռուցման հարցը, անկախանալ գազի գնի պարբերաբար թանկացումից, միաժամանակ` նպաստել զբաղվածության խնդրի լուծմանը: Փորձեր արդեն իսկ կատարվել են, որոնցից եզրակացնում ենք, որ բիոէներգետիկան կարող է արտահանման համար` (ՀՀ), լուրջ ճյուղ հանդիսանալ»,- հայտարարել է Հարությունյանը: ԼՂՀ վարչապետն ասել է նաև, որ եկող տաևվա բյուջեի նախագծում ներկայացված են սոցիալական ծրագրերի ավելացման, կենսաթոշակների բարձրացման, ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ նախատեսվող քայլերը: Արա Հարությունյանն ասել է, որ ԼՂՀ կառավարությունը իր առջև խնդիր է նաև եկող տարում փորձել զսպել գների անընդհատ բարձրացումները` հիմքում դնելով տեղական արտադրանքի ծավալների ավելացումը: «Մեր առջև ծառացած 2 կարևոր` պարենային անվտանգության և էներգետիկ անկախության խնդիրները լինելու են կառավարության թիրախային ծրագրերը և, համոզված ենք, որ 2011-ը այս առումով լինելու է բեկումնային տարի»,- ասել է Հարությունյանը: ԼՂՀ վարչապետն ասել է, որ ԼՂՀ կառավարությունը հաջողություններ է ակնկալում արտաքին քաղաքականության բնագավառում: «Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի հետ համատեղված ջանքերով կարող ենք հասնել ԼՂՀ ճանաչման, այդպես լայն հնարավորություն բացելով հանրապետության հետագա զարգացման համար»,- ասել է Արա Հարությունյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում