Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հաստատել է Բելառուսի նկատմամբ նոր պատժամիջոցները, հաղորդում են միջազգային գործակալությունները:
Պատժամիջոցների մասին փաստաթուղթը ավելի վաղ ընդունել էր ամերիկյան Կոնգրեսը։ Դրանով վիզային արգելք և ֆինանսական պատժամիջոցներ են սահմանվում բելառուսցի մեծ թվով պաշտոնյաների և ուժային կառույցների ներկայացուցիչների նկատմամբ։
Փաստաթուղթը Հոկեյի միջազգային ֆեդերացիային կոչ է անում չեղյալ հայտարարել 2012 թվականի աշխարհի առաջնությունը Բելառուսում անցկացնելու որոշումը։











































