Thursday, 25 04 2024
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը

Դավիթ Հակոբյան. «Կադրային փոփոխությունները պայմանավորված են արցախյան վիկինգների առաջին և երկրորդ էշելոնների միջև մրցակցությամբ»

Հայաստանի գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ պառլամենտը դարձել է կառավարության անօրինական գործողությունների օրինականացման հլու-հնազանդ հարճ: Դավիթ Հակոբյանի կարծիքով, արտաքին քաղաքականությունը տանուլ է տրված, իսկ հայ-թուրքական հարաբերությունները «ֆիասկո» են ապրել, քանի որ դիվանագիտական խաբկանք էին: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի իրականացրած կադրային քաղաքականությանը, ապա Դավիթ Հակոբյանը դրանք համարում է կոսմետիկ բնույթի և կարծում է, որ այդ ամենն իշխանական բուրգը իրականացնում է իրեն վերարտադրելու համար: «Այսօր իշխանական բուրգը մրցակցության մեջ է արցախյան վիկինգների առաջին էշելոնի հետ»,- ասաց Դավիթ Հակոբյանը: Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ Դավիթ Հակոբյանը կապում է Ռոբերտ Քոչարյանի` ռևանշի ձգտումների հետ: Նրա կարծիքով` առկա է մրցակցություն վիկինգների առաջին և երկրորդ էշելոնների միջև, և կադրային փոփոխություններով էլ Սերժ Սարգսյանը փորձում է իր նվիրյալների շքախումբը ձևավորել: «Առաջին լրատվական»-ը Դավիթ Հակոբյանից հետաքրքրվեց, թե կհաջողվի՞ Սերժ Սարգսյանին կադրային փոփոխություններով լեգիտիմացնել սեփական իշխանությունը: «Եթե կարծում եք, թե Թովմասյան Հրայրը, որը «Երևանի մասին» օրենքի հեղինակն է, վարկաբեկված չէ, սխալվում եք: «Երևանի մասին» գրել ավելի տգետ օրենք, հնարավոր չէ պատկերացնել: Երկրորդը` արդարադատության նախարարին հեռացնելը կապված էր ամերիկյան իրադարձությունների հետ, որ նա չկարողացավ պատշաճ արդարացնել իշխանություններին ՀՖԲ-ի մոտ, և ոչ թե Հարկադիր կատարման վարչության պետին չպատժելու հետ»,- ասաց Դավիթ Հակոբյանը` հավելելով, որ կադրային փոխատեղումները որևէ կապ չունեն նոր տնտեսական քաղաքականության հետ: Դավիթ Հակոբյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը պետք է ձևավորի տնտեսագիտական և դիվանագիտական ուղեղների նոր շքախումբ, սակայն դրան չի հավատում: «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց նաև, թե որքանո՞վ է հնարավոր Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն այն դեպքում, երբ նրա գործը գտնվում է Հաագայի միջազգային քրեական դատարանում: «Որքան էլ Ռոբին Հուդը ակտիվացնի անցուդարձը Պուտինի մոտ, նա, կարծում եմ, խփված խաղաքարտ է»,- մեր հարցին այսպես արձագանքեց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում