Քիչ առաջ ԼՂՀ խորհրդարանը քվեարկել է ԼՂՀ կառավարության ներկայացրած՝ եկող տարվա բյուջեի նախագծի օգտին: Նիստին ներկա 31 պատգամավորները քվեարկել են միաձայն` կողմ: ԼՂՀ ԱԺ նիստի ժամանակ ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը հայտարարել է, որ պատգամավորների բոլոր առաջարկություններն ու դիտողություններն ամփոփելուց հետո եկող տարվա պետբյուջեով ծախսային մասով սահմանվել է 64 մլրդ 714 մլն 200 հազար դրամ գումար: Բյուջեի 60 տոկոսը կուղղվի սոցիալական ծրագրերին: