Saturday, 20 04 2024
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան

Հ. Բագրատյան. «Մեր եկեղեցին անպատժելի մի կառույց է` Քրիստոսի ու հավատի հետ կապ չունեցող»

«Սերժ Սարգսյանի վերջին ելույթները ինձ ստիպում են մտածել, որ նախագահը սկսել է ավելի շատ հասկանալ տնտեսությունից, քան թե վարչապետը, որովհետև վիճակը այդ աստիճանի խայտառակ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Իսկ կառավարությունը, չգիտեմ, կառավարության շենքում ինչ-որ մատուռներ են բացում, աղոթք են անում: Վարչապետը ինչ-որ տերտերների հետ է հայտնվում էկրանին, անհասկանալի բաներ են կատարվում, սրանք շատ լուրջ բաներ են: Էս էր պակաս, այ մարդ, արդեն կրոնն ու կառավարությունը լրիվ խառնվել են»,- ասաց Հ. Բագրատյանը: Ըստ նրա՝ սովորաբար համարվում է, որ իսլամական պետության մեջ հնարավոր չէ կրոնը անջատել պետությունից: «Հիմա սրանք (կառավարությունը) բան չեն կարողանում անել, կպել են եկեղեցուն՝ ամենուրեք ներգրավելով: Իբր էդ եկեղեցին էական դրական դեր է խաղացել մեր պատմության մեջ»,- ասաց Բագրատյանը: Հարցին, թե արդյոք ինքը աթեի՞ստ է, նախկին վարչապետը պատասխանեց. «Ո՛չ, կատաղի հակառակորդն եմ Հայ առաքելական եկեղեցու՝ համարելով, որ հայոց պետականության կորուստները տեղի են ունեցել հիմնականում այդ եկեղեցու պատճառով»: «Ոնց կարող է սա եկեղեցի լինի, եթե չի պատկանում որևէ քրիստոնեական ճամբարի: Հայը 1500 տարի է՝ չի փոխվում: Նա պետք է փոխվի: Անպատժելի մի կառույց է սա` Քրիստոսի ու հավատի հետ, իմ կարծիքով, կապ չունեցող: Եթե եկեղեցին կրթությամբ է զբաղվում, առողջապահությամբ, այդ եկեղեցին պետության կարիք չունի: 3-4 անգամ հայոց պետականության կործանման նախաձեռնությունը պատկանել է Հայ առաքելական եկեղեցուն: Ինչպես 428 թվին, այնպես էլ 1045 թվին: Ընդհակառակը, Հայ առաքելական եկեղեցու հավատավորն եմ, և համարում եմ, որ այն զգալիորեն, լրջորեն պետք է բարեփոխվի: Եվ չեմ կարծում, որ տերտերների` ոչինչ չփոխելու կամայականությունը պետք է գերակայի»,- ասաց Բագրատյանը` հավելելով, որ ողջ աշխարհում քրիստոնեական եկեղեցիները հրապարակում են իրենց եկամուտների ու ծախսերի հաշվետվությունը: «Մի անգամ տեսե՞լ եք Հայ առաքելական եկեղեցու եկամուտների ու ծախսերի հաշվեկշիռը մամուլում տպված: Որտեղի՞ց այդ փողերը: Ո՞վ է սահմանում մոմի գինը: Սա կոչվում է ստվերային տնտեսություն: Եղել են տարիներ, երբ Հայ առաքելական եկեղեցում եղել են լուսավորյալներ, որոշակի առաջադեմներ, բայց հիմնականում` ռեակցիոն: Պատահական չէ, որ ամեն մի թուրքական սուլթան կամ պարսկական շահ որ նստում էր գահին, առաջին հերթին հայ կաթողիկոսներին մի քանի հատ հերոսի կոչում էր տալիս: Այս մասին մենք չենք սիրում խոսել: Հիմա իբր սա մի պրոգրեսիվ կառույց է, հետն էլ՝ մտել է կառավարություն»,- նշեց ՀՀ նախկին վարչապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում