Հնդկական Մադյա-Պրադեշ նահանգում սկսել է գործել օրենք, որի համաձայն՝ կովի սպանության համար մարդը դատապարվում է յոթ տարվա ազատազրկման: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Մադյա-Պրադեշը հնդկական նահանգներից վերջինն է, որը խստացնում է կովերին պաշտպանող օրենքները, որոնք հնդիկների համար սուրբ են համարվում:
Մադյա-Պրադեշ քաղաքում իշխանության գլխին է գտնվում BJP ընդդիմադիր կուսակցությունը:
Իշխանություններին քննադատողները հայտարարում են, որ նոր խիստ օրենքները կարող են արգելքներ ստեղծել Հնդկաստանի մուսուլմանական փոքրամասնության համար։