Այսօր ԼՂՀ ԱԺ-ն շարունակելու է օրեր առաջ հետաձգված նիստը ԼՂՀ ԱԺ եկող տարվա բյուջետային նախագծի շուրջ: Սա կլինի բյուջեի նախագծի քննարկման վերջին նիստը: Իսկ մինչ այդ` երեկ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն` ԱԺ ղեկավար կազմի և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ: ԼՂՀ
ԱԺ մամլո ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն, քննարկման թեման Ազգային ժողովի դեկտեմբերի 16-ի լիագումար նիստում համաձայն ԱԺ կանոնակարգի պահանջի հետաձգված «ԼՂՀ 2011թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի և բյուջետային փաթեթի մյուս փաստաթղթերի քննարկումների վերսկսման հարցն էր: Նիստում հայտարարվել է, որ ԼՂՀ կառավարությունից ստացվել է բյուջեի նախագծի վերջնական տարբերակը` ընդունված փոփոխություններով հանդերձ: