Friday, 19 04 2024
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա

Նոր քաղաքապետը` հին ջրերի հետ

Դեկտեմբերի 22-ին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունեց «Վեոլիա ջուր» ընկերության միջազգային առաքելությունների պատասխանատու, մայր գրասենյակի խորհրդի անդամ Պիեռ Բրյունեին և «Երևան ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեին: Հանդիպման նպատակը «Վեոլիա» և «Երևան Ջուր» ընկերությունների վարձակալության պայմանագրի շրջանակներում որոշակի գործառույթների, ինչպես նաև ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններին առնչվող հարցերի քննարկումն էր: Հյուրերը նախ շնորհավորեցին Կարեն Կարապետյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` մաղթելով նրան ձեռքբերումներով լի աշխատանքային գործունեություն: «Երևան ջուր» ընկերության գլխավոր տնօրենը քաղաքապետին ներկայացրեց անցած 5 տարիների ընթացքում ընկերության կողմից մայրաքաղաքում իրականացված ծրագրերը: Երևանի քաղաքապետն ընդգծեց, որ առաջին հերթին «Երևան ջուր» ընկերության կողմից մեր համաքաղաքացիների համար մայրաքաղաքում պետք է ապահովվի որակյալ և անխափան ջրամատակարարում, ինչը ընկերության պայմանագրային պարտավորությունն է: Կարեն Կարապետյանի առաջարկությամբ՝ «Երևան ջուր» ընկերությունը առաջիկայում կներկայացնի մայրաքաղաքում ընկերության կողմից առ այսօր իրականացրած ներդրումները, ինչպես նաև կներկայացնի ջրային կորուստների և հավաքագրման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն: Երևանի քաղաքապետն ընդգծեց, որ մայրաքաղաքի բնակչության սոցիալական խնդիրները պետք է լինեն օրակարգային, և նմանատիպ հանդիպումները հաճախակի բնույթ կկրեն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում