Ղազախստանը 2012 թվականին կսկսի ղեկավարել ՀԱՊԿ-ը:
Հիշեցնենք, որ Բելառուսը ավարտեց ղեկավարել այս կառույցը և նախագահությունը փոխանցեց Ղազախստանին:
Ինչպես հայտնում է Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը` Ղազախստանի նախագահության առաջնահերթությունները ներառելու են` ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական պաշտպանությունը, հավաքական արագ արձագանքման ուժերի զարգացումը, Կենտրոնական Ասիայի օդային տարածքի պաշտպանությունը, ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից թմրանյութերի դեմ պայքարի ռազմավարությունը և այլ ոլորտներ: