Ինչպես հաղորդում է NEWSru կայքը, 70-ամյա Նուրսուլթան Նազարբաևը, որի՝ որպես Ղազախստանի նախագահի ժամկետը ավարտվում է 2012 թ., կմնա նախագահ մինչև 2020 թ. առանց ընտրությունների: Այս մասին հայտարարվել է 850 հասարակական-քաղաքական գործիչների մասնակցությամբ Ուստ-Կամենոգորսկ քաղաքում տեղի ունեցած ժողովի ժամանակ:
Նախաձեռնող խումբն առաջարկում է մինչև ընտրություններ անցկացնել հանրաքվե` այդ հարցը ժողովրդական հարցման հանելու համար:
2007 թ. երկրի խորհդարանն արդեն մեկ անգամ նրան արտոնություն տվել էր` թույլ տալով Նազարբաևին առաջադրվել այնքան, որքան նա կցանկանա:
Նազարբաևը երկիրը ղեկավարում է 1991 թվից: Վերջին անգամ նա նախագահ է վերընտրվել 2005 թ.։