Ինչպես հաղորդում է թուրքական Zaman օրաթերթը, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանը շնորհակալական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը կասեցնելու համար: «Որպես տասնամյակներ շարունակ բարեկամ և դաշնակից երկրներ, Թուրքիան և ԱՄՆ-ն կշարունակեն իրենց ջանքերը համաշխարհային խաղաղության, բարգավաճման և կայունության համար»:
Ինչպես փոխանցում է World Bulletin-ը, Թանը Ներկայացուցիչների պալատի նիստից հետո հայտարարել է, որ բանաձևը քննարկման հանելը սխալ որոշում էր: «Ես շնորհակալություն եմ հայտնում մեր ամերիկյան բարեկամներին և Ամերիկայի թուրքական համայնքին թիվ 252 բանաձևին ընդդիմանալու իրենց ջանքերի համար»: «Ես երջանիկ եմ, որ հաղթեց առողջ բանականությունը»,- ավելացրել է նա: