Մադրիդի «Ռեալ»-ի հարձակման առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն 2011 թվականին ազգային առաջնությունում խփած գնդակների թվով աշխարհում առաջինն է: Այդ մասին տեղեկացնում է Infostrada-ն:
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը 2011 թվականին Իսպանիայի առաջնությունում խփել է 43 գնդակ և առաջ է անցել Լոնդոնի «Արսենալ»-ի հոլանդացի հարձակվող Ռոբբին վան Պերսիից, ով իր ակտիվում ունի 35 գնդակ:
3-րդ տեղը զբաղեցրել է Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Մարիո Գոմեսը, որը մրցակիցների դարպասը գրավել է 32 անգամ, իսկ Լիոնել Մեսսին 31 գոլով 4-րդն է:









































