Մեծ Բրիտանիայի ոստկանությունը սկսել է Նորֆոլկի կոմսությունում Սանդրինգհեմի թագավորական նստավայրի տարածքում հայտնաբերված մարդու մնացորդների գործով հետաքննությունը:
Ինչպես հաղորդում է The Daily Telegraph-ը, մարմինը հայտնաբերվել է հունվարի 1-ին տեղի բնակիչներից մեկի կողմից: Մնացորդները հայտնաբերվել են թագավորական ձիանոցից մեկուկես կիլոմետր և Սանդրինգհեմյան պալատից 3 կիլոմետր հեռավորության վրա:
Հաղորդվում է, որ ոստիկանությունն այդ մասին տեղյակ է պահել թագավորական ընտանիքին, որը Սանդրինգհեմում անցկացնում է սուրբծննդյան արձակուրդները:
Տեղի բնակիչների խոսքերով՝ շրջանում կենտրոնացվել են մեծ թվով իրավապահ ուժեր: