ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Իրանը փակել է Պակիստանի հետ սահմանը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ պակիստանցի սահմանապահները ձերբակալել են երեք իրանցի զինծառայողների։
Պակիստանյան լրատվամիջոցները գրում են, որ այդ միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը Բելուջիստան նահանգում։ Իրանցիները, հետապնդելով խախտում գործած անձանց, հատել են Պակիստանի սահմանը։ Փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է երկու մարդ, որոնցից մեկն ավելի ուշ մահացել է։
Նշվում է, որ խախտում կատարած անձանց հաջողվել է փախուստի դիմել, մինչդեռ փոխհրաձգությունից հետո պակիստանցի սահմանապահները ձերբակալել են նրանց հետապնդող իրանցի երեք զինծառայողներին։