Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի թույլ արտահայտված ցածր ճնշման դաշտով:
Հունվարի 3-ին ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ հնարավոր է ձյուն, Արցախում հնարավոր են առատ տեղումներ: Առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում 13-18մ/վրկ: Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին փոքր-ինչ կնվազի:
Լեռնանցքներում հնարավոր է բուք և ցածր տեսանելիություն, ավտոճանապարհներին հնարավոր է մերկասառույց:
Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:
«Առաջին լրատվական»-ը «Մետեո» TV-ից տեղեկանում է, որ մայրաքաղաքում այս գիշեր և երեքշաբթի տեղ-տեղ հնարավոր է ձյուն: Հնարավոր է մառախուղ, ցածր տեսանելիություն, տեղ-տեղ մերկասատույց:
Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -3-5, ցերեկային ժամերին -1+1, երեկոյան -1+1:
Դեկտեմբերի 4-ից մի քանի օրով կհաստատվի առանց տեղումների եղանակ: