Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին իր ամուսնուն՝ Բրեդ Փիթին, 48-ամյակի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ Կալիֆոռնիայում նվիրել է ջրվեժ ՝ նրան հարող տարածքներով:
Ինչպես հաղորդում է The New York Post-ը, Ջոլին որոշել է ամուսնուն այդպիսի նվեր անել՝ իմանալով ճարտարապետության նկատմամբ ունեցած նրա հետաքրքրվածության մասին:
«Բրեդին միշտ դուր է եկել ջրվեժի տակ տունը, և նրա առաջին այցն այնտեղ անմոռանալի էր: Անջելինան ցանկանում էր նրան նվիրել մի ինչ-որ յուրահատուկ բան: Քանի որ գիտեր, որ Բրեդը տարված է ճարտարապետությամբ, մտածեց, որ այդ տարածքը հենց այն է, ինչ պետք է»,- մեջբերում է թերթը իր անանուն աղբյուրի խոսքերը:
Պարբերականի տվյալներով՝ դերասանը պատրաստվում է այդ տարածքում տուն կառուցել՝ ինքնուրույն մշակելով դրա դիզայնը:








































