2003թ. ի վեր Իրաքի պատերազմը խլել է 162 հազար մարդու կյանք, որոնց 79%-ը` քաղաքացիական անձինք: Ամենակորստաբերը համարվում են 2006-ն ու 2007-ը` յուրաքանչյուր տարում զոհվել է 25 հազար մարդ:
2011-ին Իրաքում զոհվել է 4063 մարդ: Ընդ որում, եթե 2006-ին մարդիկ մահանում էին հրազենային վերքերից, ապա դրանից հետո առավելաբար քաղաքացիական անձիք զոհվում են պայթյուններից:
Ամերիկյան բանակի ու նրա դաշնակիցների գործողություններից զոհվել է 14705 քաղաքացի:











































