Եթե այսպես թողնենք բնապահպանական ոլորտը, ապա այս տարի ոչինչ չենք ունենա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ամփոփելով նախորդ տարին`կանխատեսեց բնապահպանական շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը` կարևորելով օրհասական պահը. «Իմ տունը ծակում են, ես մտածեմ, թե ներդրո՞ւմ են արել»:
Ըստ նրա` պետք է միավորվել և վերջ տալ այս քաղաքականությանը, որը կործանում է երկիրը: «Պետք է խելք խելքի տալ և հասկանալ պատկերը, թե` ինչ է այսօր կատարվում: Եթե այս հափշտակման, լափելու մեխանիզմը, որը կարծես կուլ է տալիս Հայաստանը, այսօր չդադարեցնենք, վե՛րջ, էլ Հայաստան չի լինի»,- նշեց Մ. Սուխուդյանը:
Անդրադառնալով Ամանորին` ասաց. «Ինձ համար այնպես չէ, թե հիմա սկսելու եմ Ամանորը նշել և մոռանալու եմ այս աշխատանքը. ամեն րոպե արթուն ենք լինելու: Ինձ համար չկա` այս տարի, հաջորդ տարի»,- ամփոփեց Մարիամը` հավելելով, որ իր պայքարը շարունակվում է:











































