ՀՀ կրթության և գիտության նախարարությունը չի համաձայնում, որ Հայաստանի հանրակրթական դպրոցներում բոլոր դասագրքերը երեխաներին տրվեն անվճար: «Լեռնային Ղարաբաղի կառավարությունը որոշում է կայացրել, որ հանրակրթական դպրոցների բոլոր դասարանների դասագրքերը պետք է անվճար տրվեն, մենք դիմեցինք ՀՀ ԿԳ նախարարությանը, որ մեզ մոտ էլ այդպես լինի, բայց նախարարը մերժեց մեզ` ասելով, որ այդքան հնարավարություն չունեն և անվճար դասգրքեր կարող են հատկացնել միայն անվճարունակ երեխաներին: Իսկ մեր նպատակն է, որ կարողանանք այնպես անել, որ իրականացվի այդ ծրագիրը»,- մեզ հետ զրույցում նշեց Թեքեյան հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը:
Նա ավելացրեց, որ հիմնադրամի միջոցներով այսօր Հայաստանի 4 դպրոցներ, որոնք կրում են Թեքեյանի անունը, արդեն անվճար են ստանում դասագրքերը: