2010թ. Սփյուռքի նախարարության համար բնորոշվեց որպես Սփյուռքի հիմնախնդիրների անդրադարձի, հաստատման և վստահության ավելացման տարի: 2010թ. ՀՀ Սփյուռքի նախարարությունը իրականացրել է մի շարք ծրագրեր և միջոցառումներ. «Մայրենիի տարի», «Մեր մեծերը», «Արի տուն», Լրագրողների համահայկական համաժողովը, Շախմատի օլիմպիադան, Հայ գրականության օրերը, Մոսկվայի և Բեյրութի թատրոնների հյուրախաղերը և այլն: «Գլխավոր հիմնախնդիրները, որոնք հուզել են նախարարությանը, սփյուռքի հետ կապված խնդիրներն են և խառը ամուսնությունները: Մենք կազմակերպել ենք համահայկական համաժողով, տպագրվել են բազմաթիվ գրքեր: Մեզ նաև հուզել և հուզում է արևմտահայերի ուսուցման խնդիրը: Զբաղվել ենք նաև տեղեկատվական անվտանգության հարցերով: 2010թ. Կառավարությանն են ներկայացվել 2 օրենքի նախագիծ և 18 որոշում, զգալի աշխատանքեր են տարվել նաև հայ համայնքներում կրթամշակութային հիմնախնդիրների լուծման աջակցության ծրագրերի մշակման և իրականացման համակարգման ուղղությամբ»,-նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: