Սերժ Սարգսյանն արդեն ՍԴ է ուղարկել այս տարվա օգոստոսին Երեւանում ստորագրված հայ-ռուսական պայմանագիրը, որի համաձայն` երկարաձգվում է ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազաների գործունեության ժամկետը: ՍԴ-ն այդ պայմանագիրն ուղարկվել է դեկտեմբերի 14-ին: Այժմ ՍԴ-ն պետք է որոշի դրա սահմանադրականության հարցը, որից հետո այն ուղարկվելու է ԱԺ` վավերացման:
ՍԴ նիստը դեռ նշանակված չէ: Ենթադրվում է, որ այդ պայմանագրի սահմանադրականության հարցը կորոշվի արդեն հաջորդ տարի: