Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը 2012 թվականից ոչ մի լավ սպասելիք չունի: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Եթե այսպես շարունակվի, ոչ մի լավ բան էլ տեղի չի ունենա: Կարծում եմ՝ 2012-ը հուսախաբությունների ու հիասթափությունների տարի կլինի: Իսկ որպեսզի ինչ-որ բաներ դեպի դրականը փոխվեն, պետք է արդար լինել: Բոլորս քրիստոնյաներ ենք և քրիստոնյա ենք կոչվում, բայց չենք հետևում ճշմարտությանն ու արդարությանը: Հետևաբար մաղթում եմ, որ նոր տարում մարդիկ արդար ու ճշմարիտ լինեն»,- ասաց նա:










































