«Գագիկ Բեգլարյանը Հայաստանում է և նա շարունակում է մնալ ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի անդամ, հուսով եմ` մինչև վերջ կշարունակի իր կուսակցական աշխատանքը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը` անդրադառնալով Գագիկ Բեգլարյանի հրաժարականին և նրա հետագա գործունեությանը:
Սահակյանը նշեց, որ եթե մարդը մի սխալ է արել, պետք է հերթով պատիժներ կրի` մինչև վերջում նրան մորթենք կամ կախենք. «Գագիկ Բեգլարյանը մեր լավագույն քաղաքապետերից մեկն է եղել, կարծում եմ` շատ ակտիվ գործունեություն ծավալեց Երևան քաղաքում, իսկ միջադեպեր բոլորի հետ էլ կարող են պատահել»:
Գալուստ Սահակյանը ընդգծեց, որ Բեգլարյանը ՀՀ քաղաքացի է և մի տեղ էլ կաշխատի. «Նա ինքը պետք է որոշի` ինչ կարող է անել և որտեղ պետք է աշխատի: Եկեք այս անգամ էլ նրան չմորթենք, ասելով, թե մի էլ աշխատի»: