Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը, գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, ֆուտբոլիստները և թիմի այլ անդամներ շնորհավորել են ակումբի երկրպագուների Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
Գվարդիոլան նշել է.
«Եթե ցանկանում ենք, որ երկրպագուները մեզ հարգեն, պետք է միշտ մեզ բնորոշ ֆուտբոլ ցուցադրենք: 2011-ը հաջող տարի էր «Բարսելոնա»-ի համար. մենք հաղթեցինք Չեմպիոնների Լիգայում, Լա Լիգայում, դարձանք Աշխարհի ակումբային առաջնության հաղթող: Սակայն այդ հաջողություններից հետո չպետք է թուլացնենք տեմպը և ձգտելու ենք լավ արդյունք ցույց տալ նաև 2012-ին: Շնորհավորում եմ մեր բոլոր երկրպագուների Ամանորն ու Սուրբ ծնունդը»:







































