Friday, 19 04 2024
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
14:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

«Տիգրան Սարգսյանը զզվեցրել է բոլորին, այդ թվում` Սերժ Սարգսյանին»

«Իհարկե, ճիշտ են անում, որ Բեգլարյան Գագիկին փոխարինում են Կարեն Կարապետյանով, այնուամենայնիվ դա ավելի ճիշտ է, բայց ո՞վ էր բերել Բեգլարյան Գագիկին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հարցադրում արեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Բայց ես հիմքեր չունեմ հիացած լինելու Կարեն Կարապետյանի աշխատանքից Հայռուսգազարդում: Նրա աշխատած 8-9 տարիների ընթացքում գազի ներտնտեսական ինքնարժեքը 8 դոլարից դառել է 190 դոլար: Դրան գումարվում է 180 դոլար ռուսական գազի գինը, որ ստանում ենք սահմանի վրա. դա ես չեզոքացնում եմ: Այսինքն` ենթադրենք գազը ռուսները մեզ տվել են ձրի: Ստացվում է, որ գազի ներքին տեղափոխման գինը ինքը 8 դոլարից դարձրել է 180 դոլար: Ուկրաինայում դա 20 դոլար է, երբ Ուկրաինան տարածքով 28 անգամ մեծ է Հայաստանից, Ռուսաստանում` 49 դոլար է, Ռուսաստանն էլ Հայաստանի տարածքից մեծ է 600 անգամ»,- ասաց Բագրատյանը` հիշելով նաև գազի գնի վերջին թանկացման վերաբերյալ իր դիտարկումները, որի հիման վրա մոտ 10 ամիս առաջ ՀԱԿ-ը դիմել էր դատարան: Ինչ վերաբերում է նախարարների վերջին փոփոխությանը, ապա Հ. Բագրատյանը նշեց, որ արդարադատության նոր նախարարին չի ճանաչում, իսկ տնտեսական բլոկում փոփոխություն չի եղել. «այնտեղ գումարելիների տեղերն են փոխել, դրանից գումարը չի փոխվում»,- ասաց Բագրատյանը: Ըստ նրա, սակայն, շատ մեծ է հավանականությունը, որ առաջիկայում վարչապետ դառնա նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանը: «Ամենայն հավանականությամբ Կարեն Կարապերյանը այսօր դիտարկվումէ որպես վարչապետի թեկնածու, որովհետև վարչապետին, պարզ է, բոլորն ուզում են հանել: Իր խոսքերով ու չակերտավոր մտքերով արդեն на порядок զզվեցրել է բոլորին իշխանության մեջ, այդ թվում` Սերժ Սարգսյանին: Հաջող տարբերակը գտնելու դեպքում նա Տիգրանին անմիջապես կհանի: Այսօրվա վիճակով ամենահավանական թեկնածուն Կարեն Կարապետյանն է, պակաս հավանականը Վաչեն է Գաբրիելյան, որը նույնպես խելոք կաշխատի, ոչ մի բան չի անի, բայց ի տարբերություն Տիգրան Սարգսյանի` անհասկանալի ճառեր չի ասի: Ես սա տեսնում եմ»,- ասաց Բագրատյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում