Բրիտանական The Guardian թերթը հրապարակել է 2011 թ. 1000 ամենավաճառված գրքերից ցուցակը: Ստիգ Լարսոնից բացի՝ առաջին հորիզոնականներում են հայտնվել խոհանոցային գրքեր և Գինեսի ռեկորդների գիրքը:
Ցանկը հիմնված է 4838 գրքերից բաղկացած ցուցակի վրա, որոնք 2011 թ. եղել են բրիտանական գրական չարտերի վերին հորիզոնականներում: Տեղեկության հավաքման համար օգտագործվել է Nielsen Bookscan ծառայությունը:
Ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է անգլիացի գրող և սցենարիստ Դևիդ Նիքոլսի «Մեկ օր» գիրքը:
Երկրոդ հորիզոնականում է խոհարար և հաղորդավար Ջեյմի Օլիվերայի բաղադրատոմսերի ժողովածուն, երրորդում՝ հայտնի կատակերգու դերասանուհի Դոն Ֆրեչի պատմվածքը:
Սթիգ Լարսոնի դետեկտիվ եռապատումը՝ «Միլենիումը», հերթական անգամ հաստատել է սուպերբեսթսելերի իր կարգավիճակը: The Guardian-ի ցուցակի առաջին տասնյակում են հայտնվել շվեդ գրողի բոլոր 3 գրքերը:
Թերթի կազմած Թոփ-10-ն ունի հետևյալ տեսքը.
1. Դևիդ Նիքոլս «Մեկ օր» (One day )
2. Ջեյմի Օլիվեր «Ինչպես ընթրիք պատրաստել 30 րոպեում» (Jamie’s 30-Minute Meals)
3. Դոն Ֆրենչ «Սիրելի ընտանիք» (A Tiny Bit Marvellous)
4. Էմմա Դոնոհյու «Սենյակ» (Room)
5. Քեթրին Սթոքքեթ «Սպասուհին» (The Help)
6. «Գինեսի ռեկորդների գիրք», 2012 թ. հրատարակություն (Guinness World Records 2012)
7. Սթիգ Լարսոն «Վիշապի դաջվածքով աղջիկը»
8. Ջոն Գրիշեմ «Խոստովանություն» (The Confession)
9. Սթիգ Լարսոն «Իշամեղվի բույնը քանդող աղջիկը» (Girl Who Kicked the Hornets’ Nest)
10. Սթիգ Լարսոն «Կրակի հետ խաղացող աղջիկը» (Girl Who Played with Fire).









































