Friday, 19 04 2024
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին

«Կոնգրեսն է ձևավորում քաղաքական օրակարգ»

Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող Հայաստանի լիբերալ կուսակցության առաջնորդ Հովհաննես Հովհաննիսյանը, «Առաջին լրատվականի» հետ զրույցում ամփոփելով տարին, նշեց, որ անցնող տարում Հայաստանի համար բավականին լուրջ իրադարձություններ տեղի ունեցան` թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական կյանքում, թե՛ ԼՂ հիմնախնդրի հարցում, թե՛ ԵՄ-ի հետ հարաբերությունների հարցում: «ԼՂ խնդրի կարգավորման հարցում Հայաստանը շատ լուրջ հետընթաց է ապրում, և Սարգսյանի ու Ալիևի ամեն հանդիպումից հետո ու առաջ Հայաստանի այն բոլոր խաղաքարտերն ու դիվիդենտները, որով ինչ-որ չափով ժամանակին կարողանում էինք դիմակայել գործընթացներին, դրանք ամեն անգամ կորցնում են»,- ասում է Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով, ամենամեծ ձեռքբերումը, որ Հայ ազգային կոնգրեսն ունի, այն է, որ այն ապացուցեց թե՛ ժողովրդին և թե՛ միջազգային հանրությանը, որ Հայաստանում ձևավորված է քաղաքական ալյանս, որը ձևավորված լուրջ քաղաքական մի մարմին է, ինչպիսին գոյություն չի ունեցել վերջին քսան տարիների ընթացքում, և որը նաև աննախադեպ է ողջ հետխորհրդային տարածքում: «Կոնգրեսը կարողացավ ապացուցել, որ նա պատրաստ է դիմակայելու բոլոր հարվածներին, մինչև անգամ մարտիմեկյան ջարդին: Սակայն Կոնգրեսի ամենամեծ ձեռքբերումը համարում եմ այն, որ կարողացավ վերջնականապես համոզել, որ Հայաստանում գոյություն ունի լուրջ քաղաքական ալյանս, և որը, ուզեն թե չուզեն, այսօր ձևավորում է Հայաստանի քաղաքականությունը: Այսօր Կոնգրեսում է և Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ է ձևավորվում երկրի քաղաքական օրակարգը: Իշխանությունները քաղաքական օրակարգ չեն կարողանում ձևավորել, քանի որ նրանք քաղաքական օրակարգ չունեն: Իհարկե, այնպես չէ, որ մենք կարողացանք ամեն ինչ անել, այնպես չէ, որ մենք ամեն ինչ կարող ենք անել, որովետև այն խաղի կանոնները, որով մենք առաջնորդվում ենք, տարբեր են: Մենք խաղում ենք քաղաքակիրթ խաղի կանոններով, մինչդեռ իշխանությունները չեն խաղում այդ քաղաքական կանոններով: Այնպես որ, խաղի կանոնների այդ հսկայական տարբերությունը որոշակի առումով կաշկանդում է այն գործողությունները, որոնք կատարում են Կոնգրեսը և ընդդիմությունը»,- հայտարարեց ՀԼԿ առաջնորդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում