Thursday, 28 03 2024
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն

Ինչո՞ւ չի պատժվում Գ.Դանիելյանի պաշտոնանկության մեղավորը

Մոտ մեկ շաբաթ առաջ պաշտոնանկ արվեց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, իսկ պատճառն այն էր, որ վերջինս չէր պատժել գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին` Քեթրին Միհրանին`«էթիկայի կանոնների լուրջ խախտումներ» թույլ տալու համար:
Ըստ շրջանառվող ու առայսօր չհերքված լուրերի` Միհրան Պողոսյանն իր աշխատասենյակում թիկնապահների միջոցով ծեծի էր ենթարկել ԱՆ ԴԱՀԿ ծառայության անձնակազմի կառավարման բաժնի պետ Ռուբեն Միրաքյանին ու ազատել աշխատանքից: Մինչեւ հիմա գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը չի պատժվել իր արարքի համար, եւ սա այն դեպքում, երբ Գեւորգ Դանիելյանին պատժեցին` ԴԱՀԿ պետին չպատժելու համար: Առայսօր որեւէ մեկը այդպես էլ չի կարողացել մեկնաբանել, թե ինչու Միհրան Պողոսյանին չպատժելու համար պատժեցին Գեւորգ Դանիելյանին, բայց ահա Միհրան Պողոսյանը շարունակում է պաշտոնավարել: Առավել եւս, որ Գագիկ Բեգլարյանը հրաժեշտ տվեց քաղաքապետի պաշտոնին նախագահականի արարողակարգի բաժնի աշխատակցին ծեծելու համար, իսկ ահա Միհրան Պողոսյանը, որ ծեծել էր իր աշխատակցին, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի ազգականին, շարունակում է պաշտոնավարել: Գեւորգ Դանիելյանի պաշտոնանկությունից հետո լուրեր էին շրջանառվում, որ Միհրան Պողոսյանին եւս պաշտոնանկություն է սպասվում, սակայն անցել է մեկ շաբաթ, եւ ոչ մի փոփոխություն, թեեւ նրա կողմից էթիկայի կանոնները խախտելու մասին բարձրաձայնել էր անձամբ Տիգրան Սարգսյանը: Ի դեպ, գլխավոր հարկադիր կատարողին նշանակում եւ աշխատանքից ազատում է նախագահը: Մինչդեռ, անպատժելիության մթնոլորտն ու արատավոր երեւույթները քննադատող Սերժ Սարգսյանը չի շտապում պատժել օրինախախտին:
Քեթրին Միհրանի սանձարձակությունները
Իշխանական դաշտում կարծիք կա, որ ծնունդով ղարաբաղցի Միհրան Պողոսյանը համարվում է այս կլանային-օլիգարխիկ համակարգի կարեւորագույն օղակներից մեկը եւ անկախ արարքներից` անձեռմխելի է: Նա շատ մտերիմ է Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանի հետ: Թեեւ Քեթրին Միհրանը հայտնի չէ հասարակական լայն խավերին, սակայն Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Նրան է պատկանում ոչ միայն «Քեթրին գրուպ» ընկերությունը, «Քեթրին» տաքսի ծառայությունը, «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը, այլ նաեւ` երկաթե կոնստրուկցիաներ արտադրող”Միկ-Մետալ» գործարանը, «Երազ» գործարանը, «Երազ» բնակելի թաղամասը, «Գրիառ» ռեստորանը: Նրան է պատկանում նաեւ Հայաստան բանան ու այլ մերձարեւադարձային մրգեր ներկրելու, իսկ բանանը` նաեւ երրորդ երկրներ արտահանելու մենաշնորհը: Միհրան Պողոսյանի անվան հետ ուշագրավ պատմություն է կապվում. նրա մորեղբայրը ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գրիգոր Հարությունյանն է: Հենց Հարությունյանի շնորհիվ էլ Միհրանը նախ` ԶՈՒ-ում ծառայել է ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատում, հետո աշխատել է ԼՂՀ, նաեւ ՀՀ ԱԱԾ-ում` որպես օպեր: Այդ ընթացքում Միհրան Պողոսյանն անձամբ է կառավարել քեռու բիզնեսը: Երբ բանան ներկրել-արտահանելու հետ կապված հարկային պարտավորություններից խուսափելու փաստեր էին բացահայտվել, Սերժ Սարգսյանն իր մոտ էր կանչել Գրիգոր Հարությունյանին ու Միհրան Պողոսյանին: Առանձին-առանձին կայացած հանդիպումների ժամանակ էլ Միհրան Պողոսյանը մատնել էր քեռուն եւ տեղի ունեցածի ողջ մեղքը բարդել նրա վրա: Արդյունքում` Գրիգոր Հարությունյանն ազատվեց ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնից, իսկ Միհրան Պողոսյանը դարձավ ԴԱՀԿ ծառայության ղեկավար:

Հ.Գ. Ի դեպ, Գեւորգ Դանիելյանի պաշտոնանկությունից հետո արտահոսք է սկսվել Արդարադատության նախարարությունում. ելնելով Դանիելյանի հանդեպ անարդար վերաբերմունքից, աշխատակիցները դիմում են գրում եւ դուրս գալիս: Արդեն հրաժարականի դիմում են ներկայացրել Դանիելյանի մամլո խոսնակ Լանա Մշեյանը, նախարարի խորհրդականներ Հեղինե Մանուկյանն ու Թամարա Շաքարյանը: Սպասվում են նաեւ այլ հրաժարականներ: Ի դեպ, խորհրդականի պաշտոնում նրանց փոխարինել են նախկին նախարար Դավիթ Հարությունյանի մտերիմները` Նորա Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում