Tuesday, 23 04 2024
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև

Շարունակում են «ճզմել» փոքրերին

Դա է փաստում պաշտոնական վիճակագրության, մասնավորապես` ՊԵԿ-ի, Ֆինանսների նախարարության և Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած թվերի պարզ համեմատությունը: Այսպես, ըստ ՊԵԿ-ի օրերս հրապարակած խոշոր հարկատուների` 2010 թ. հոկտեմբեր ամսվա մոնիտորինգի ամսական ամփոփ ցուցանիշների վերլուծականի, մոնիտորինգի ենթարկվող 343 խոշոր հարկատուները 2010 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ավելացրել են իրենց կողմից պետական բյուջե վճարվող հարկերն ու այլ պարտադիր վճարները ընդամենը 8.5%-ով: Սակայն, ինչպես երևում է Ֆինանսների նախարարության հրապարակած պետական բյուջեի կատարման օպերատիվ հաշվետվություններից, նույն ժամանակահատվածում բյուջեի ողջ հարկային եկամուտներն ու այլ վճարները ավելացել են ավելի մեծ չափով` 15.5%-ով: Սա նշանակում է, որ 343 խոշորներից հետո եկող հարկատուները 15.5%-ից էլ մեծ տոկոսով են ավելացրել հարկերն ու այլ պարտադիր վճարները, որի արդյունքում էլ ընդհանուր միջին ցուցանիշը կազմել է 15.5%: Այսինքն` բյուջեի եկամուտների ապահովումը գնալով ավելի ու ավելի մեծ չափով է դրվում 343 խոշոր հարկատուներից հետո եկող հարկատուների վրա:
Այն, որ 343 խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալի աճը ավելի փոքր է, քան հարկային մուտքերի ընդհանուր աճի միջին ցուցանիշը, կարող էր նաև տնտեսության մեջ դրական միտումների դրսևորում լինել: Բանն այն է, որ եթե այնպես լիներ, որ փոքր ու միջին բիզնեսն աճելով մեծացներ մեր տնտեսության մեջ իր տեսակարար կշիռը` խոշորների հաշվին, կստացվեր, որ այո՛, խոշորների` համեմատաբար ավելի քիչ չափով հարկերն ավելացնելն օրինաչափ է: Իսկ տնտեսության մեջ մի կողմից խոշորների, մյուս կողմից` համեմատաբար ավելի փոքրերի զբաղեցրած դերի, տեսակարար կշիռների վերաբերյալ պատկերացում կարելի է կազմել նրանց իրացման շրջանառությունների վերլուծությունից: Այսինքն` եթե 343 խոշոր հարկատուների իրացումից հասույթ ցուցանիշի ընդհանուր ծավալն ավելի փոքր աճ արձանագրած լինի, քան նրանցից հետո եկող հարկատուների նույն ցուցանիշը, ապա բնական է, որ խոշորներն ավելի քիչ չափով պետք է ավելացրած լինեն իրենց վճարած հարկերը: Սակայն այս պարագայում էլ իրավիճակը բոլորովին այլ է:
2010 թվականի հուվար-հոկտեմբեր ամիսներին 343 խոշոր հարկատուների իրացումից հասույթ ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ավելի քան 12.3%-ով: Բոլոր ընկերությունների իրացումից հասույթ ցուցանիշի դինամիկայի վերաբերյալ ճշգրիտ տվյալներ չեն հրապարակվում: Սակայն դրա վերաբերյալ մոտավոր պատկերացում կազմելու համար որոշակի պայմանականությամբ կարելի է դիտարկել անվանական ՀՆԱ-ի դինամիկան: Այս տեսակետից ակնհայտ է, որ 343 խոշոր հարկատուներից հետո եկող հարկատուների իրացումից հասույթ ցուցանիշն ավելի փոքր չափով է աճել, քան 343 խոշորների պարագայում էր: Անվանական ՀՆԱ-ի աճը 2010 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին, ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 11.7%: Այսինքն` 343 խոշոր հարկատուները, թեև 2010 թ. առաջին 10 ամիսներին, նախորդ տարվա առաջին 10 ամիսների համեմատ, ավելի շատ են ավելացրել իրացումից հասույթի ծավալը, սակայն ավելի քիչ են ավելացրել բյուջե վճարվող հարկերն ու այլ պարտադիր վճարները, քան իրենցից հետո եկողները:
Ի դեպ, նման պատկեր էր արձանագրվել նաև 2009 թ.: Տարեկան ցուցանիշներով 2009 թ. 343 խոշոր հարկատուներն ավելի մեծ չափով էին կրճատել բյուջե վճարվող հարկերն ու այլ պարտադիր վճարները (մոտ 19%), քան բյուջեի այդ ցուցանիշների նվազման միջին տոկոսն էր (16%), ընդ որում` խոշորների իրացման հասույթի ծավալն ավելի քիչ չափով էր կրճատվել, քան մյուսներինը: Պետք է հաշվի առնել նաև այն, որ այս 343 խոշոր հարկատուների մեջ չմտնող ոչ բոլոր հարկատուներին է կարելի միջին (կամ փոքր) համարել: Բացի այդ, 343 ամենախոշոր հարկ վճարող ընկերություններից հետո եկող շատ ընկերություններ պատկանում են այն նույն մարդկանց, որոնց պատկանում են նաև ՀՀ 343 ամենախոշոր ընկերությունները: Ամեն դեպքում, մեկ բան անվիճարկելի է` որքան շատ է խոսվում փոքր ու միջին բիզնեսի աջակցության մասին, այնքան շատ է «ճզմվում» փոքր ու միջին բիզնեսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում