Wednesday, 24 04 2024
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը

«Տա Աստված, որ 2011 թվականը լինի մեր ծրագրերի իրականացման տարի»

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «Առաջին լրատվականի» հետ զրույցում ամփոփելով անցնող տարին, նշեց, թե ասել, որ ինքն ամբողջությամբ բավարարված է ընդիմության և մասնավորապես, «Հանրապետություն» կուսակցության` որպես ընդդիմության մասնիկի գործունեությունից, ճիշտ չէր լինի, որովհետև այդ դեպքում, այն, ինչ խոստացել էր ընդդիմությունը հասարակությանը, արդեն իրականություն դարձած կլիներ: «Իսկ մենք հասարակությանը խոստացել ենք իշխանափոխություն, սահմանադրական կարգի վերականգնում, դատական, տնտեսական համակարգերում արդարության և հավատի ամրապնդում: Այս բաներին դեռ չենք հասել: Ասել, թե ոչինչ չենք արել այդ ուղղությամբ, և խնդիրը նույնությամբ է մնացել, որ դա մեր վատ աշխատանքի հետևանքն է, այդ դեպքում էլ այդքան ճիշտ չի լինի, որովհետև այս դեպքում էլ ընդդիմությունը շատ մեծ աշխատանք է արել, և այդ աշխատանքի արդյունքում է նաև այն, որ քաղաքական տեղաշարժեր են լինում երկրում, քաղբանտարկյալներ են ազատ արձակվում, իրավիճակներ են փոխվել, թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ներքաղաքական դրսևորումներ են տեղի ունեցել: Եվ այդ ֆոնին ընդդիմության աշխատանքները` թե՛ հանրահավաքի հարթակում, թե՛ հասարակական ակտիվության առումով և թե՛ չերևացող մասում` արտաքին քաղաքական դաշտում, համարում եմ բավարար և ավելի քան համոզված եմ, որ այդ գործընթացները իրենց պտուղները դեռ տալու են: Մենք մեր առաջ խնդիր ենք դրել հասնել արտահերթ ընտրությունների, և ես ուզում եմ հույս հայտնել, որ մենք դրան միանշանակ պիտի կարողանանք հասնել: Տա Աստված, որ 2011 թվականը լինի մեր այդ ծրագրերի իրականացման տարի»,- նշեց Արամ Սարգսյանը: «Հանրապետություն» կուսակցության ղեկավարի խոսքով, էական չէ` տարի՞ է փակվում, թե՞ ամիս է փակվում, թե՞ օր. խնդիրն այն է, որ այս իշխանությունների օր ավել մնալը խնդիր է առաջացնում մեր երկրի համար ու մեկ օրն էլ կարևոր է: «Այնպես որ, անելու ենք այն, ինչ մինչև հիմա արել ենք, փորձելու ենք ավելի գրագետ, ավելի ջանասիրաբար դա անել»,- հայտարարեց Արամ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում