«Խորհրդարանական կոալիցիայի ներսում խնդիրներ չկան, իսկ կոալիցիայի քանդվելու մասին լուրերը ուղղակի խաբկանք են»,- խոսելով ներկոալիցիական խնդիրներից` կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Սահակյանը ընդգծեց, որ թեև կան ուժեր, որոնք ցանկանում են, որ կոալիցիան պառակտվի, սակայն նման բան մինչև ընտրություններ չի լինելու: Գալուստ Սահակյանի գնահատմամբ, ընտրություններից առաջ հնարավոր է կոալիցիայի մեջ մտնող ուժերը առանձին-առանձին հանդես գան, ինչը շատ նորմալ է, իսկ հետագա վերադասավորումները պետք է որոշի միմիայն ժողովուրդը: