Tuesday, 09 06 2026
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի

Տարեմուտի ավանդական ծեսեր և սովորույթներ

«Մեզնում տարեմուտի հանդիսությունները կապված են հունվարի 1–ի և հունվարի 6–ի տոների հետ: Երկու հարյուրամյակ առաջ Արևմտյան Հայաստանի մեծ մասում տարեմուտ էր համարվում Սուրբ Ծնունդը, ոչ թե Ամանորը: Սակայն Հայաստանի այն գավառներում, որտեղ մեծ շուքով նշվել է Ամանորը, ավելի պասիվ է տոնվել Ս. Ծնունդը, և հակառակը: Ժողովուրդը, ելնելով ավանդույթներից, մի դեպքում հունվարի 1-ն է ընկալել որպես տարեմուտ, մյուս դեպքում` հունվարի 6-ը»,- մեզ հետ զրույցում նշեց ազգագրագետ Մանան Դաֆինը։

Անդրադառնալով տոնական ծեսերին և արարողություններին՝ նա նշեց, որ հայոց մեջ տարեմուտի 2 տոները՝ Կաղանդ-Նոր տարին և Ս. Ծնունդը հիմնականում նույն կառուցվածքն ունեն և միևնույն ձևով են նշվում։ «Ավանդաբար ամանորյա ամենակարևոր նախապատրաստություններից էր տան ու բակի մաքրությունը։ Մաքրում էին տունը, բակը, գոմը: Այս արարողություններին մասնակից էին ընտանիքի բոլոր անդամները: Տարվա նորոգումը, վերածնունդը խորհրդանշական կապ ունեն մարմնական մաքրության և հոգևոր սրբության հետ («սուրբ» բառը ևս նշանակում է մաքուր, անարատ): Մաքրությունը խորհրդանշում էր սկիզբը, անապական, նախնական վիճակը, որից սկսվելու էր նոր տարվա պատմությունը, արևի հերթական պտույտը, նոր տարեշրջանը, նոր ժամանակը»։

Ազգագրագետի խոսքերով՝ տարբեր վայրերում տարբեր ծիսակատարություններ էին ընդունված։ «Լոռիում, տանտիկինը մեղր էր քսում ընտանիքի բոլոր անդամների բերաններին, իսկ Համշենում կծու կերակուր ուտելն արգելվում էր, թթու խոսք ասելը նույնպես: Այս սովորությունները կապվում էին խոսքի մոգության հետ: Համարվում էր, որ անցումային օրը յուրաքանչյուր չար խոսք կարող էր չարիք բերել ամբողջ տարվա համար, «խոսք-աղբը» կարող էր պղծել օրվա ծիսական մաքրությունը»։

Ավանդական սովորության համաձայն՝ Ամանորի գիշերը (Կաղանդի գիշերը) շատերի տներում ճրագ էր վառվում, որպեսզի տան հաջողությունը չփախչեր: Օջախը վառ պահելը շատ կարևոր էր հայերի համար, որովհետև, ըստ պատկերացումների՝ օջախի մեջ էին ապրում տան նախնիների հոգիները: Այդ իսկ պատճառով էլ գիշերն անպայման որևէ լույս վառ էին թողնում:

Նոր տարվա նախորդ երեկոյան ընդունված էր կրակ վառել, որի մեջ, որպես ընտանիքի ամրության խորհրդանիշ, տան մեծերը գերան էին դնում։ Այն կոչվում էր «Տարեմտի քյոթուկ» և վառվում էր մինչև Սուրբ Ծնունդ։ Բոլոր հյուրերը պարտավոր էին մի-մի կտոր փայտ ավելացնել՝ կրակը վառ պահելու համար։ Հենց այդ կրակի վրա էլ պատրաստում էին Ս. Ծննդյան կերակուրները։

Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում ընդունվածէր ջուր բերելու ծեսը։ Ջուրը տուն տանելիս հետ չէին շրջվում Կաղանդի կեսգիշերը աղբյուրից բերած ջրով լվացվում էր թոնրի շուրջը հավաքված ընտանիքը, ապա թրջում էին Կաղանդի հացը: Ջուր բերելու ամանորյա ծեսեր կան նաև այլ ժողովուրդների մոտ:

Իսկ վերջում Մանան Դաֆինն ավելացրեց, որ Ամանորի գիշերն ընտանիքի բոլոր անդամները պետք է նոր զգեստներ հագնեին: Ընդունված էր գժտվածներին հաշտեցնել՝ թե՛ տանը, թե՛ հասարակական միջավայրում: Առավոտյան տան դուռն առաջինը տան մեծն էր բացում, որպեսզի հաջողությունը տանից անպակաս լինի: Ամանորին տան դուռը երբեք չէր փակվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում