Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին American Colony հյուրանոցի մոտ Երուսաղեմի կենտրոնում: Քարթերի շարասյունը կանգ է առել, եւ նրա թիկնապահներին հաջողվել է ձերբակալել հանցագործին:
Սա առաջին դեպքը չէ. 2009թ. Ամերիկայի նախկին նախագահի դեմ կրկին մահափորձ էր կատարվել: Պաղեստինյան ԶԼՄ-ների փոխանցմամբ, «Ալ-Ղաիդայի» ահաբեկիչնեչը Քարթերի շարասյան ճանապարհին երկու ռումբ էին տեղադրել: