«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի սպասումներով 2012 թվականը մի փոքր ավելի հաջող է լինելու, քան 2011-ը: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Ինչ վերաբերում է ցանկություններին, ապա ցանկանում եմ, որպեսզի առաջիկա ընտրությունները գոնե 50 տոկոսով արդար ու թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան անցնեն: Այդ դեպքում ընդդիմությունն ուղղակի ջախջախիչ հաղթանակ կտանի, և կոալիցիան շատ մեծ տոկոսներ կկորցնի: Կարծում եմ` ընդդիմությունն այս անգամ կհաջողի: Բացի այդ, 2012-ին, իմ համոզմամբ, կսկսի համակարգային փոփոխությունների մի գործընթաց, որն իր ավարտին կհասնի 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում կամ դրանից հետո: Ներքաղաքական դաշտում փոփոխություններ են սկսվելու»,- ամփոփեց Արամ Կարապետյանը:











































