Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆետ Ասկերովը այսօր հայտարարել է. «Հեռու չէ Ադրբեջանի գրավյալ տարածքների ազատագրման օրը: Մենք բազմիցս ենք հայտարարել և շարունակում ենք հայտարարել, որ այդ օրը հեռու չէ: Այսօր աշխարհում ստեղծված քաղաքական իրավիճակը փոխվում է` հօգուտ Ադրբեջանի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, և դուք դրա ականատեսը կդառնաք»,- ասել է Ասկերովը լրագրողներին: