Thursday, 28 03 2024
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու

Տուժողի իրավունքների պաշտպանությունը Հայաստանում (տեսանյութ)

«Առաջին լրատվական»ի «Օրենքի իշխանություն» հաղորդաշարի հյուրն է փաստաբան Մարինե Թովմասյանը: Հաղորդումը վարում է «Arni Legal Aid» փաստաբանական գրասենյակի նախագահ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Օրենքի իշխանություն» հաղորդումը նվիրված է տուժողի իրավունքների պաշտպանությանը: Թեմայի շուրջ Նիկոլայ Բաղդասարյանի հետ զրուցում է փաստաբան Մարինե Թովմասյանը: Մասնագետներն արծարծում են տուժողի իրավունքների պաշտպանության խնդիրները, ներկայացնում իրավական գործընթացի ժամանակ առաջացող խոչընդոտները:

Ն.Բ. – Տուժողի համար առաջին խնդիրը վերաբերում է այն հանգամանքին, որ անձը չի հարուցում քրեական գործեր: Նա բազմաթիվ բողոքներ է ներկայացնում, փոխարենը նախաքննական մարմնից ստանում է կամ գրություններ, կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումներ: Կա՞ արհեստական պատնեշ, որը չի կարողանում հաղթահարել տուժողը, և Ձեր կարծիքով՝ դատարանն իր պատշա՞ճ մակարդակի վրա է, դատավարական վերահսկողություն իրականացնո՞ւմ է նախաքննության վրա:

Մ.Թ. – Իմ պրակտիկայում եղած դեպքերով հիմնականում արդյունք չի գրանցվել: Իհարկե, պայքարել ենք քրեական գործի հարուցումը մերժելու որոշումների դեմ, և եղել են դեպքեր, երբ արդյունք եղել է: Իհարկե՝ շատ հազվադեպ, կարծում եմ՝ ուղղակի ցուցանիշի համար: Երբ նախաքննության վարույթն իրականացնող մարմինը մերժել է քրեական գործի հարուցումը, բողոքարկվել է վերադաս դատախազին, դատախազն ընդամենը մեկ գրությամբ հայտնել է, որ մերժվել է, անգամ որոշում չի կայացվում, որի կապակցությամբ ստիպված ենք լինում նախ դատարան բողոքարկել ոչ թե քննիչի որոշումը, այլ դատախազի այդ գործողությունը՝ խնդրելով դատարանին, որ մեղադրող կողմը որոշում կայացնի:

Ն.Բ. – Իսկ պրակտիկայում դատավորները ռեալիզացնո՞ւմ են իրենց այդ իրավունքներն ու պարտականությունները, արդյոք չե՞ք կարծում, որ ձևական բնույթ է կրում այդ դատական վերահսկողությունը:

Մ.Թ. – Ես կարծում եմ, որ այսօր այդ ինստիտուտը գործում է. շատ եզակի դեպքերում կարող է դատարանը որոշում կայացնել ի օգուտ տուժողի:

Ն.Բ. – Դուք գո՞հ եք քննիչների, դատախազների, դատավորների անաչառությունից

Մ.Թ. – Եթե Քրեական դատավարության օրենսդրությամբ դիտարկենք քննիչի, դատախազի լիազորությունները, իրավունքները, բավականին շատ արտոնություններ, իրավունքներ ունեն, բայց այսօր ոչ մի քննիչ իր` օրենքով նախատեսված իրավունքներից չի կարողանում օգտվել: Այսօր չի գտնվի մի քննիչ, որն ինքնուրույն, իր սենյակում նստի և որոշում կայացնի:

Ն.Բ. – Մենք բազմաթիվ դեպքեր ունենք, երբ նախաքննական մարմինը դադարեցնում է քրեական հետապնդումը կամ կարճում է քրեական գործը: Անձինք դիմում են դատարան, դատարանները վերացնում են այդ որոշումները, այնուհետև ստեղծվում է նույն իրավիճակը. նորից կարճվում են գործերը կամ քրեական հետապնդումները դադարեցվում են: Չե՞ք կարծում, որ դատական վերահսկողությունը դարձյալ ձևական բնույթ է կրում, և եթե դատախազությունը չցանկանա՝ երբեք տվյալ գործով մեղադրանք չի առաջադրվի, երբեք այդ գործը չի գնա դատարան:

Մ.Թ. – Կարծում եմ, որ Ձեր նկատառումը ճիշտ է, որովհետև իրոք, եթե դատախազությունը չփորձի հնարավոր միջոցներով տուժողի իրավունքը պաշտպանել կամ ի հայտ բերել, ապա նա կմնա տուժող:

Ն.Բ. – Իմ կարծիքով՝ միտումը բացասական ուղղվածություն ունի. գնալով մենք ոչ թե բարձրացնում ենք արդարադատության մակարդակը, այլ նվազեցնում ենք:

Մ.Թ. – Այո՛, ցավոք սրտի: Համամիտ եմ և կիսում եմ Ձեր կարծիքը: Նման որոշումներ կայացնելով, իրավունքների նման կոպիտ խախտումներով, կարծում եմ, դա ոչ թե պատիվ է բերում ընդհանրապես հայ ժողովրդին, հայ ազգին, այլ դրանով խաթարվում են և՛ արդարադատության շահերը, և՛ այն բոլոր իրավունքները, որոնք նախատեսված են քրեական դատավարությամբ. և՛ քննիչի, և՛ տուժողի, և՛ մեղադրյալի, և՛ ինչու ոչ՝ պաշտպանի իրավունքները ոտնահարվում են:

Ն.Բ. – Ի վերջո գործը հասնում է դատարան: Տուժողը կարծես թե հասել է որոշակի հաջողության, բայց դեպքեր են լինում, երբ դատախազը հանիրավի հրաժարվում է մեղադրանքից, և տուժողը ոչինչ չի կարող անել: Չի կարող բողոքարկել այդ դատական ակտը, որովհետև փաստորեն դատախազը հրաժարվել է մեղադրանքից և այստեղ վերադասության կարգով քննության խնդիր չի ծագում: Ի՞նչ եք կարծում, նման իրավիճակի ճիշտ լուծում կա՞:

Մ.Թ. – Կարծում եմ, որ նոր քրեական դատավարության նախագիծը, որը գուցե գործողության մեջ դրվի օրենքի տեսքով, այդ հարցին կարծես թե անդրադարձել է և նախատեսել է սուբսիդիար մեղադրողի ինստիտուտ, այսինքն՝ եթե մեղադրողը դատարանում հրաժարվում է մեղադրանքից, տուժողին իրավունք է վերապահվում շարունակելու այդ մեղադրանքը պաշտպանել, արդեն՝ միայնակ:

Ն.Բ. – Մենք քրեական դատավարության օրենսդրությամբ ունենք մասնավոր մեղադրանքի ինստիտուտ, երբ քրեական գործը կարող է հարուցվել տուժողի բողոքի հիման վրա և կարճվել, երբ նա հաշտվել է:

Մ.Թ. – Դա էլ չի գործում, ցավոք սրտի: Եզակի դեպքեր կան, այն էլ, կարծում եմ, ցուցանիշի համար

Ն.Բ. – Հնարավո՞ր է որոշակի գործողությունների կամ օրենսդրական փոփոխությունների արդյունքում արդարադատության համակարգի հանդեպ հասարակության վստահությունը վերականգնվի:

Մ.Թ. – Դա կլինի այն ժամանակ, երբ քննիչները որոշում կայացնելուց առաջ առաջնորդվեն օրենքով: Այսինքն՝ այն, ինչ որ նախատեսված է Քրեական օրենսգրքով, նախատեսված է քրեական դատավարությամբ. եթե քննիչը որոշում կայացնելիս, իր որոշումը պատճառաբանի, և այդ պատճառաբանությունը բխի օրենքից և տվյալ գործի նյութերից, այդ դեպքում, կարծում եմ, և՛ քննիչները կկայացնեն որակյալ որոշումներ՝ օրենքի առումով, և՛ դրանով նաև կպաշտպանվեն տուժողի իրավունքները:

Ն.Բ. – Իմ պրակտիկայում չեմ հիշում դեպք, երբ դատախազը պատասխանատվության ենթարկվի օրենքի խախտման համար: Ձեր պրակտիկայում կա՞ն դեպքեր, երբ քննիչը, դատավորը, դատախազը պատասխանատվություն կրեն այս կամ այն օրենքը խախտելու համար:

Մ.Թ. – Կարծում եմ, եթե յուրաքանչյուր դատախազ, յուրաքանչյուր քննիչ կամ դատավոր գեթ մեկ անգամ իր կողմից կայացված անօրինական, անհիմն որոշման համար պատասխանատվության ենթարկվի, մենք այդուհետ կունենանք որակյալ, հիմնավորված և օրինական որոշումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում