Ինչպես հաղորդում է France Presse գործակալությունը, արգենտինացի բռնակալ Խորխո Վիդալը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Այս որոշումն ընդունել է արգենտինական դատարանը:
85-ամյա Վիդալը մեղադրվում էր մարդկության դեմ գործած հանցագործությունների մեջ, որոնք իրականացվել են 1976-1983 թթ. «խունտայի» ժամանակ, երբ գործող վարչակազմը հետապնդում և սպանում էր քաղաքական ընդդիմախոսներին:
Վիդալը հայտարարել է, որ կրում է այդ տարիների ողջ պատասխանատվությունը, սակայն իրեն մեղավոր չի ճանաչել մարդու իրավունքների խախտման համար: Ինքն իրեն նաև «քաղբանտարկյալ» է անվանել:
Վիդալը նախկինում արդեն մեղավոր ճանաչվել էր այդ հանցագործությունների համար, սակայն նախկին նախագահ Կառլոս Մենեմայի հրամանով նրան ներում էր շնորհվել: