Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ուկրաինան 2005-2010 թվականներին վաճառել է տարբեր տիպի 2097 հրթիռ։ Տարբեր նշանակության (այդ թվում՝ նաև զենիթային) հրթիռների արտահանմամբ՝ Ուկրաինան հետխորհրդային տիրույթում զիջել է միայն Ռուսաստանին՝ 8329 հրթիռ։
Այդ ժամանակահատվածում Ուկրաինան իր հրթիռներն արտահանել է աշխարհի 11 երկրներ։ Գնորդների ցանկը գլխավորել է Չինաստանը, որն Ուկրաինայից գնել է 953 հրթիռ։ Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 692 հրթիռ, ապա գալիս են Ռուսաստանը՝ 100 հրթիռ, Ադրբեջանը՝ 95 հրթիռ, Ալժիրը՝ 76 հրթիռ։
Բացի այդ, հաշվետու ժամանակաշրջանում Ուկրաինան 60 հրթիռ է վաճառել Իսրայելին, 54 հրթիռ՝ Մեծ Բրիտանիային, 50 հրթիռ՝ Ղազախստանին, 18 հրթիռ՝ Բելառուսին, 14 հրթիռ՝ Իտալիային, 9 հրթիռ՝ Սլովակիային։