Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչների շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը` ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանի գլխավորությամբ: Նախատեսվում է լրամշակել և հաստատել ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի խմբավորման կիրառման պլանը, ինչպես նաև քննարկել միացյալ զորքերի խմբավորման միացյալ հրամանատարության կառուցվածքը: