РБК-ի փոխանցմամբ, Իրանը Պարսից ծոցում իրականացվող ռազմածովային զորավարժությունների շրջանակներում վաղն արձակելու է հեռահար գործողության հրթիռներ։ Այս մասին հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Մահմուդ Մուսավին։
Վերջինիս խոսքերով, դեկտեմբերի 31-ին Իրանն իրականացնելու է տարբեր տիպի (կարճ, միջին և հեռահար) հրթիռների արձակում։ Դրանց թվում նշվում է նաև «Շահաբ-3» հրթիռը, որի հեռահարությունը կազմում է 2000 կիլոմետր։










































