Իտալիայի Մանտույա քաղաքում դատարանը պարտավորեցրել է հնգամյա Անդրեայի ընտանիքին փոխել իրենց աղջկա անունը, քանի որ, դատարանի կարծիքով, դա տղամարդու անուն է:
Ինչպես հաղորդում է Corriere della Sera պարբերականը, դատարանի վճռում ասվում է, որ դա արական սեռի անուն է, իսկ երեխայի անունը հստակ պետք է ցույց տա նրա սեռը:
Անդրեան ծնվել է 2006 թ. Փարիզում, որտեղ մինչ այժմ ապրում են նրա ծնողները: Ֆրանսիայում նրան ասում են Անդրե, ինչպես այդ անունը կրող միլիոնավոր աղջիկներին:
Սակայն նրա ծնողներն ունեն Իտալիայի քաղաքացիություն և որոշել են աղջկան նույնպես գրացնել Իտալիայում: Այստեղ նրանք երկընտրանքի առաջ են կանգնել՝ ինչպես գրել ֆրանսիական կանացի անունն իտալերենով:
Դատավորները որոշել են, որ Իտալիայում Անդրեան ավանդաբար համարվում է տղամարդու անուն, ուստի չի կարելի այդ անունը տալ աղջկան, թեև այն կանացի անուն է համարվում Ֆրանսիայում:











































