Հոկտեմբերի 10-ին Մոսկվայի հարավում սպանվել են երկու բիզնեսմեններ: Ոստիկանությունից հայտնել են, որ դրանք են Աբխազիայում ծնված Մամուկա Գաբլիան եւ ազգությամբ հայ, Ռոստովի մարզի բնակիչ Վալենտին Պոտյանը: Ըստ որոշ աղբյուրների` Պոտյանը նախկինում դատված է եղել գողության համար:
Ռուսական մամուլի հաղորդած տվյալների համաձայն` այս սպանությունները, ամենայն հավանականությամբ, կապված են վերջերս Մոսկվայում ծայր առած քրեական հաշվեհարդարների հետ, որի մեկնարկը քրեական աշխարհում հայտնի Դեդ Հասանի չհաջողված մահափորձն էր: