Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի Միլլի մեջլիսը (խորհրդարան) հավանության է արժանացրել Ֆրանսիայի Սենատին կոչով դիմելը։ Դրանում ասվում է, որ Ադրբեջանը «մեծապես» անհանգստացած է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ։
Ադրբեջանի խորհրդարանը Ֆրանսիայի Սենատին կոչ է անում զգուշավորություն ցուցաբերել այնպիսի վաղեմի պատմական հարցերի նկատմամբ որոշումներ ընդունելիս, որոնցում «չկա լիակատար հստակություն»։
Բացի այդ, ադրբեջանական ուղերձում նշված է, որ նմանատիպ օրինագծի ընդունումը «կասկածի տակ է դնում» Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր օբյեկտիվությունը, ինչի համար էլ Ֆրանսիայի Սենատը շատ ուշադիր և զգոն «պետք է լինի» այդ հարցի քննարկման ժամանակ։