Դեկտեմբերի 22-ին ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ ժամը 07.00-ի սահմաններում 1956 թ. ծնված Մարտուն Ն.-ն «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Կապան-Գորիս ճանապարհի 63-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել Քարահունջ գյուղի բնակիչ, 1931 թ. ծնված Ալբերտ Պողոսյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Մարտուն Ն.-ն մեղայականով ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն: